ԱԻՆ․ «Սուրմալուում» պայթյունից ավերված շենքի հարակից տարածքը լիովին մաքրվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից ավերված եռահարկ շենքի հարակից տարածքն այս պահին ամբողջությամբ մաքրված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այժմ աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Շարունակվում են որոնողական աշխատանքները։

Sputnik Արմենիա