Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, հաղորդում է ՌԴ կառավարության կայքը:

«Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Միշուստինը և Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները:

Sputnik Արմենիա