2022-08-18 15:56
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ ԶԱԷԿ-ում վթարի դեպքում ճառագայթումը կընդգրկի Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի տարածքները
Կանխատեսման համաձայն՝ Զապորոժյայի ԱԷԿ-ում վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքները։ Այսպիսի տվյալներ է հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հրապարակել ՌԴ ԶՈւ ռադիոակտիվ, ռադիացիոն և կենսաբանական պաշտպանություն զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Նա, մասնավորապես, ներկայացրել է ԶԱԷԿ-ի տարածքից դուրս գալու դեպքում ռադիոակտիվ նյութերի կանխատեսվող բաշխման քարտեզը։ Ըստ կանխատեսումների՝ ռադիոնուկլիդները կընդգրկեն Լեհաստանի, Սլովակիայի և Գերմանիայի տարածքները։
Կանխատեսվում է նաև, որ ռադիոնուկլիդները կտարածվեն Մոլդովայում և Ռումինիայում։
News.am