Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն»-ը իր մասնակցությունը կապահովի 4 մարզում

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն իր մասնակցությունը կապահովի 4 մարզում՝ Սյունիքում, Արագածոտնում, Լոռիում և Վայոց ձորում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Անի Խաչատրյանն ու ներկայացրել թեկնածուներին:

Ըստ այդմ.

Սյունիքի մարզ` Քաջարան համայնք -Վարդան Գևորգյան,

Արագածոտնի մարզ` Ծաղկահովիտ համայնք- Համլետ Սահակյան,

Լոռու մարզ` Լոռի Բերդ համայնք-Արթուր Չատինյան,

Վայոց ձորի մարզ` Արենի համայնք-Անուշավան Ավետիսյան:

News.am