2022-08-24 16:33
Լրատվական գործակալություններ
«Ռոսատոմի» և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարները հանդիպել են. քննարկվել է ԶԱԷԿ-ի հետ կապված իրավիճակը
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այսօր Ստամբուլում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմը»։
«Ուկրաինական զինված խմբավորումների կողմից Զապարոժիեի ԱԷԿ–ի չդադարող գնդակոծությունների և Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ դիվերսիոն ակցիաների լույսի ներքո ռուսական կողմը շեշտը դրել է Ռուսաստանում և Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրների վրա։ Այդ առիթով ռուսական կոմն ընդգծել է, որ միջուկային օբյեկտների անվտանգությունը, որտեղ էլ դրանք գտնվեն, մշտապես եղել է և շարունակում է մնալ Ռուսաստանի բացարձակ առաջնահերթությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա