2022-08-25 13:41
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն. հայտնի է օրը
Հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպման օրը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ կառավարությունից։
«Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում»,–հայտնեցին կառավարությունից։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։