2022-08-26 16:30
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր
Գազի բալոնի բռնկման հետևանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նա նշեց, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում.
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ։