Իրանից Հայաստան արտահանումն աճել է 37 տոկոսով

Իրանից Հայաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, հայտնում է IRNA-ն։

Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպման ժամանակ դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Զոհուրին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջպետական ​​հանձնաժողովի օրակարգում մի քանի կարևոր նախագծեր կան։

«Իրանից Հայաստան արտահանման ծավալն այժմ հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։

Armenia Today