2022-08-29 09:18
Լրատվական գործակալություններ
Բորել․ ԵՄ-ն լուրջ խնդիրների առջև է հայտնվել հակառուսական պատժամիջոցների պատճառով
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների հետևանքով կարճաժամկետ հեռանկարում լուրջ խնդիրների առջև կհայտնվի։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Kronen Zeitung թերթի լրագրողը Բորելի հետ զրույցում նշել է, որ Ավստրիայի բնակչության մի մասը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Սրանք սահմանափակող միջոցներ են: Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները: Քանի դեռ ռուսական տնտեսությունը կախված է նավթից և գազից, նրանց պետք կգա մեր տեխնոլոգիան: Եվ իհարկե, կարճաժամկետ հեռանկարում մենք լուրջ խնդիրների առջև կհայտնվենք։ Չի կարելի հերքել, որ գազը թանկանում է։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճարելու ազատության գինը»,- ասել է Բորելը։
Sputnik Արմենիա