2022-08-29 12:36
Լրատվական գործակալություններ
Երևանում ապօրինի փողոցային առևտրի վերաբերյալ 19 արձանագրություն է կազմվել
Երևանում վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 19 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանում, աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Ընթացքում են գտնվում մոտ 120 վարչական վարույթներ։ Քաղաքապետարանը թեժ գծով հինգ բողոք-դիմում է ստացել։ Դրանք բոլորն այս կամ այն կերպ վերաբերել են փողոցային ապօրինի առևտրին։
«Շատ լավ»,- ամփոփել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
News.am