Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից)՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

«Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Newsarmenia.am