2022-08-31 17:43
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն որոշել է խզել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ԵՄ-ն ձայների մեծամասնությամբ որոշել է խզել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։
«Միևնույն ժամանակ Եվրամիությունը խզելու է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, որի համար հավաքվել է անդամ երկրների բավարար մեծամասնությունը, այսօրվա ելույթներից դա պարզ դարձավ։ Բայց բանն այն է, որ ռուսների համար վիզաների ընդհանուր արգելք չի լինի»,- ասել է Սիյարտոն:
News.am