Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԻԿ ԿՈՂՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆԸ

Վստահեցնում եմ, որ Ռուսաստանի ոչ անտարբեր մարդիկ կողմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը և բարգավաճմանը: Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ ուղղված ուղերձում։

«Բազմաթիվ պատերազմներ անցնելով, Լեռնային Ղարաբաղի բնիկների հետ ուս ուսի տված, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, մենք զգում ենք արդարության վրա հիմնված աշխարհի կարիքը։

Մարդիկ, ովքեր անցյալ տարիներին զենք են վերցրել իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք։ Աղոթում եմ, որ բոլորը հասկանան դա և հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Ձեզ և հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարօրություն»,- ասված է ուղերձում։

Verelq.am