ՄԱԳԱՏԷ-ն նախնական գնահատական է տվել Զապորոժժիայի ԱԷԿ-ի վիճակին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր առաջին գնահատականն է տվել Զապորոժյեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի մասին այն այցելելուց հետո։

Գրոսսին առաջին հերթին նշել է անձնակազմի և ղեկավարության անձնուրաց աշխատանքը։

«Չնայած ծանր հանգամանքներին՝ նրանք պրոֆեսիոնալ են անում իրենց աշխատանքը։ Մենք կշարունակենք մեր վերլուծությունը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Առաքելության անդամներին հաջողվել է մի քանի ժամում մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքել, հավելել է Գրոսսին. «Առանցքային բաները, որոնք ես ուզում էի տեսնել, տեսա»:

ՄԱԳԱՏԷ-ի տեսչության մասնակիցները կմնան քաղաքում և նախատեսում են հանդիպել Էներգոդարի բնակիչների հետ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը սեպտեմբերի 1-ի կեսօրին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգեն Բալիցկին մանրամասնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն Էներգոդարում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը։ Նախատեսվում է, որ տարածաշրջանի իշխանությունները, ԶԱԷԿ-ից բացի, պատվիրակությանը ցույց կտան նաև քաղաքի գնդակոծված քաղաքացիական ենթակառուցվածքները։

News.am