2022-09-02 15:54
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին` հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար: Միաժամանակ նախագահը նշել է , որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին, մենք շարունակելու ենք պաշտպանել ու զարգացնել Արցախի Հանրապետությունը:
News.am