Պուտինը զրուցել է Ալիևի հետ. քննարկվել է նաև Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության` քննարկվել է Հարավային Կովկասի իրադրությունը։

«Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյանի և Միշելի հետ հանդիպման մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Պուտինն ու Ալիևը կարևորել են հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու համակարգված ջանքերը։

Sputnik Արմենիա