Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, էլեկտրամատակարարման խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Ինչպես մետրոպոլիտենից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, հարյուրավոր մարդիկ են հավաքվել կայարաններում։ Այս պահին մետրոն չի հասնում մինչև «Բարեկամություն» կայարան, այլ «Սասունցի Դավիթ» կայարանից շարժվում է միայն դեպի «Գարեգին Նժդեհ» կայարան։

Ավելի քան 50 րոպե սպասելուց հետո քաղաքացիները աստիճանաբար լքում են «Սասունցի Դավիթ» կայարանը։