Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի, հետևաբար գները 100 դրամով կբարձրանան

Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Ունենք օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և այս ոլորտը կանոնակարգված չէ: Այս առումով մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,-ասաց նա՝ նկատելով, որ սա առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:

News.am