ՀՀԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀՈՍՔԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։

Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.

• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան,

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ),

• Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն։

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումի փաթեթը ներառում է.

• Դիմում-հայտ,

• Ինքնակենսագրություն (CV),

• Անձնագրի էլեկտրոնային պատճեն,

• Կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից),

• ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն,

• Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),

• Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը հետևյալ հղումով լրացնելուց հետո):

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 20-ը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

Նախորդ փուլի դիմորդների հայտերը պահպանվում են՝ երկրորդ անգամ փաստաթղթերը ուղարկելու կարիք չկա։

Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfvHqy7QFnaoI8t1dcwwYD8pW_cEQZzg1XrUqk2BmUqSYvYaQ/viewform?fbclid=IwAR1IzIdoFElz_TTwnl54NwbeyTj16XMx4Sa6k6-dsAnJJbNyiputQOLtIz4