Տնտեսագետ․ Մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով խնայողությունները

Երբ խոսում ենք երկրի տնտեսության կամ բնակչության մակարդակի աճի մասին, պարտադիր պետք է ուշադրություն դարձնենք միգրացիայի հետ կապված ցուցանիշներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Փորձագետի խոսքով՝ ընթացիկ տարում միգրացիայի ռեմպերը շարունակվում է։ Այն հասել է ահռելի մասշտաբների։

«Մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով խնայողությունները։ Հայաստանում ոչ միայն հինգ անգամ ավելացել է դոլարային արժույթի քանակը, այլ ավելացել են նաև ԱՄՆ-ում դոլարային խնայողությունները։ Դա պատահական տեղի չի ունեցել։ Գաղտնիք չէ, որ մեր շատ հայրենակիցներ՝ Մեքսիկայով և այլ երկրներով, արտագաղթում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով դոլարով խնայողությունները։ Այսինքն՝ Հայաստանում կապիտալի և մարդկային ռեսուրսների արտահոսք է տեղի ունենում»,-պարզաբանեց Պարսյանը։

Նրա կարծիքով՝ այդ միտման դեմ պետք է պայքարել, քանի որ խոսքն անվտանգության մասին է։