2022-09-12 12:36
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կորոնավիրուսի 2575 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 2575 նոր դեպք է գրանցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ, նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով 7 մահվան դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8669)։ Այս պահին COVID-ի դեմ 3410 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 023 452 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 147 288 անձ, իսկ ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 249 396 անձ։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 73 385 է։
Sputnik Արմենիա