2022-09-12 14:48
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր
Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպաբն Ռուբեն Մելիքյանը:
«Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է, և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։
Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։
Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»,- գրել է Մելիքյանը:
«Փաստինֆո»