2022-09-13 10:43
Լրատվական գործակալություններ
Ֆրենկ Փալոնե․ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան
Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Այս մասին իր թվիթերյան էջին գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը։
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպը և պետքարտուղարը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»,- ասել է նա։
News.am