2022-09-13 10:43
Լրատվական գործակալություններ
Freedom House-ը անմիջապես կրակը դադարեցնելու կոչ է անում
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծության վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:
Թվիթերյան գրառման մեջ հեղինակավոր կազմակերպությունը «անմիջապես կրակը դադարեցնելու կոչ է անում և երկու կողմերին հորդորում է խաղաղ լուծում գտնել»:
Azatutyun.am