2022-09-13 12:35
Լրատվական գործակալություններ
Վրաստանը պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման հարցում
Վրաստանը խիստ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության դադարեցմամբ և պատրաստ է միջնորդ հանդիսանալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Այժմ բոլորի համար գլխավոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության դադարեցումն է։ Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր խաղալ` ամեն կերպ կաջակցենք դրան»,– ասել է Կոբախիձեն։
Sputnik Արմենիա