2022-09-14 11:05
Լրատվական գործակալություններ
Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մարտերը վերսկսվել են
Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մարտական գործողությունները վերսկսվել են։ Sputnik Արմենիային Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են գիշերը: Գնդակոծում են դիրքերը։
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր տեղանքում։
Գյուղի ուղղությամբ հարցածներ չեն եղել։