2022-09-14 19:49
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական կրակոցների հետևանքով Հայաստանում ռուս սահմանապահները չեն տուժել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները չեն տուժել։
Մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի հենակետը գնդակոծվել է Գեղարքունիքում, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից Sputnik Արմենիային հայտնել են` սահմանապահները չեն տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը գնդակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա շրջանում ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցների գնդակոծման մասին: