2022-09-14 19:52
Լրատվական գործակալություններ
Լիոնի քաղաքապետ․ Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է
Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է. Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն:
Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը նրանց կողքին է: