Կարին Տոնոյան․ Գնացել եմ պատգամավորների տներ, բայց նրանք տանը չէին, ակնհայտ է, որ թաքնված են

Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին ելույթով դիմեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Խոսելով առաջարկի մասին, որ պետք է գնալ և բերման ենթարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ նա ասաց, որ քիչ առաջ ինքը գնացել է մի քանի պատգամավորի տուն, ծեծել է նրանց դռները, սակայն նրանք իրենց տներում չեն։

«Պարզ է, որ այդ մարդիկ թաքնված են, և մենք ընդամենը ապացուցեցինք, որ իրենց իրենց վախերի մեջ են»,– ասաց նա՝ հավաքվածներին կոչ անելով շարունակել մնալ Բաղրամյան պողոտայում, որպեսզի այս գործընթացը հասցնեն ավարտին։

Կարին Տոնոյանը նաև դիմեց ոստիկանությանը՝ կոչ անելով միանալ ժողովրդին։ Նա նաև նշեց, որ ոչ մի քաղաքական կամ կուսակցական շատ չկա այստեղ։

Նա նաև նշեց, որ հիմա սպասում և պահանջում են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները դուրս գան ԱԺ շենքից և ասեն, թե արդյոք զանգահարեցին իշխանական պատգամավորներին, որ պատգամավորից ինչ պատասխան են ստացել և բերեն և ցույց տան թուղթը, որ իրենք ստորագրել են։

Կարին Տոնոյանը նաև դիմեց հոգևոր առաջնորդներին՝ խնդրելով գալ և «ժողովրդի գլխին կանգնել»։

News.am