ԳՇ պետ․ Ադրբեջանցիները մխրճվել են նաև Ներքին Հանդի, Շորժայի, Իշխանասարի ուղղությամբ

Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1-2 կմ, իսկ Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը 7.5 կմ խորությամբ էր ներխուժել, այսինքն` մյուս հատվածների ներխուժումը համեմատելի չէ Ջերմուկի հետ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել։ Ջերմուկը հակառակորդի հիմնական գործողությունների ուղղությունն է այս պահին»,–ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը՝ որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:

Ներկա դրությամբ հայկական զորքը գտնվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, և արձանագրվում են ադրբեջանական ստորաբաժանումների բազմաթիվ շարժեր տարբեր ուղղություններում։

Ասրյանը հավելեց` Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը։

Sputnik Արմենիա