2022-09-16 16:38
Լրատվական գործակալություններ
Իրանցի դիվանագետ․ Անկարան հրահրում է Բաքվին Հայաստանի դեմ Իսրայելի անունից
Անկարան հրահրում է Բաքվին Հայաստանի դեմ Իսրայելի անունից։ Այս մասին ILNA-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակ-Այնը։
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին մահացու բախումների նոր ալիքի սանձազերծման գործում։
Դիվանագետը կարծում է, որ Անկարայի սադրիչ գործողությունները թելադրվում են Թել Ավիվից, որը ուղիղ միջամտության հնարավորություն չունի։ «Որքան շատ լարվածություն լինի Կովկասում և տարածաշրջանում, այնքան հեշտ կլինի Իսրայելի ռեժիմին զենք վաճառել Ադրբեջանին»,-ասել է դիվանագետը։
News.am