2022-09-17 08:00
Լրատվական գործակալություններ
Պուտին․ ՌԴ-ն մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարված իրավիճակով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը հաջողվել է դադարեցնել, սակայն նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Այսօր մեզ բոլորիս շատ է մտահոգում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը, մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք։ Ես երեկ գիշերը խոսել եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ, դուք գիտեք այդ մասին, ես ձեզ տեղեկացրել եմ»,-ասել է Պուտինը Ալիևին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
«Լավ է, որ համակարգված ջանքերով, այնուամենայնիվ, էսկալացիան հաջողվեց դադարեցնել։ Բայց, որքան հասկանում եմ, այն (իրավիճակը- խմբ.), այնուամենայնիվ, լարված է մնում»,-հավելել է նա։
Sputnik Արմենիա