ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացչի հիստերիկությունը ՀՅԴ ակցիայի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանց ձեռքին կային կարգախոսներ. «Ալիևը պատերազմ է ուզում», «Երևանը խաղաղություն է ուզում, Բաքուն՝ Երևանը», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների համար», «Ալիև, դադֆարեցրու քաղաքացիական անձանց ռմբակոծությունը», «Հիշենք մեր հերոսներին», Բայդեն, դադարեցրու Ադրբեջանի զինումը։

 


Նրանք վարկարկել են՝ «Ստեփանակերտը Հայաստան է, Արցախը Հայաստան է», «Դուք մարդասպաններ եք», «Դուք ահաբեկիչներ եք», «Ամոթ Ալիևին», «Միջանցք չի լինելու»:

Բողոքի ակցիայի ժամանակ դեսպանատան շենքից դուրս է եկել դեսպանատան առաջին քարտուղարը, որը պատռել է դեսպանատան ցանկպատին փակցրած Հայ Երիտասարդական Դաշնակցության ցուցանակը, ապա բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել ակցիայի մասնակից կանանց հասցեին:

Նա արդեն շենք մտնելիս ևս հրապարակայնորեն, բացահայտ և բազմիցս սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել հայ կանանց, որոնք բողոքում էին Ադրբեջանի կողմից հայերի սպանդի, խոշտանգումների և անդամահատման դեմ

News.am