Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում 3-րդ օրն է հանրահավաք է անցկացվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երրորդ օրն է` Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է անցկացվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

 


ՀՀ ազգային ժողովում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում:

Հայտարարություններին ու հավաստիացումներին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում, թերահավատորեն են վերբերվում: Հայաստանյան գործընկերների հետ հանդիպումից հետո ժողովուրդն Արցախի պաշտոնյաներից ակնկալում է հրապարակային ու պարզ պատասխաններ՝ Արցախի ապագայի վերաբերյալ: Ասում են՝ եթե կան արտաքին ճնշումներ, ապա ժողովուրդը պատրաստակամ է իշխանության հետ միասին պայքարել այդ ճնշումների դեմ. բայց չեն ների կուլիսային պայմանավորվածությունները Արցախի ճակատագրի վերաբերյալ:

News.am