2022-09-18 15:45
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին։ Իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը։ Խաղաղությունը հնարավոր է, երբ նրանք մի կողմ դնեն իրենց զենքերը և երկխոսության մեջ լինեն»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
News.am