Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Նենսի Փելոսիի Երևանյան հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Երևանյան հայտարարությունները։

«Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, դրա սրմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

News.am