2022-09-19 08:43
Լրատվական գործակալություններ
Մամիջանյան․ Ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետություն հանդիսանում է Ադրբեջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
907 բանաձևի հետ կապված բոլոր ձևակերպումները, թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, գոյություն այլևս չունեն. ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Կարող ենք փաստել, որ 907 բանաձևի փոփոխությունն ԱՄՆ-ում երկու կուսակցությունների համար էլ շատ փոփոխություններ կբերի»,- նշեց Մամիջանյանը։
Yerevan Today