2022-09-19 14:06
Լրատվական գործակալություններ
Բալթյան երկրները և Լեհաստանն արգելել են ԵՄ այլ երկրների վիզաներ ունեցող ռուսաստանցիների մուտքը
Բալթյան երկրները և Լեհաստանն այսօրվանից արգելք են սահմանել ԵՄ այլ երկրների վիզաներ ունեցող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը կասեցնելու շուրջ։ Այսպիսով, վիզա ստանալու գործընթացը կբարդանա և կթանկանա։
Բացի այդ, Վարշավան, Վիլնյուսը, Ռիգան և Թալինը պայմանավորվել են սահմանափակել ռուսաստանցիների ուղևորությունները։
ԵՄ-ում բացառություններ կարվեն բեռնատարների վարորդների, դիվանագետների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք հատում են սահմանը մարդասիրական նպատակով։
News.am