«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾ ՍՅՈՒՆԻՔԻՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուրընկալել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավար կազմին։

Ինչպես հայտնում են մարզպետարանից, Խուդոլիյն իր ու ընկերության պատրաստակամությունն է հայտնել դժվարին այս օրերում աջակցելու մարզին առաջացած հրատապ խնդիրների լուծման համար։

Մարզպետ Ղուկասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ ղեկավարությանը թե՛ խաղաղ ու թե՛ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում ցուցաբերած աջակցության, օգնելու պատրաստակամության, մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար։

Հիշեցնենք` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկն է, երկրում գործում է արդեն 15 տարի։ 2021 թվականի սեպտեմբերին խումբը ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետոմսեր փաթեթը։

Խմբի հայկական ակտիվների թվում են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 15 տարվա աշխատանքի ընթացքում խումբը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալն այն մարզերի զարգացման համար է, որտեղ այն գործում է և գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։

Основная тема:
Теги: