2022-09-20 10:33
Լրատվական գործակալություններ
Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է կրկին հանդիպել
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում բանակցություններ ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
«Քարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին կոչ է արել մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել։
Պետքարտուղարությունը Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն առաջին ուղիղ բանակցություններ է անվանել հայ-ադրբեջանական վերջին սրացումից հետո, որը մարտական գործողությունների հանգեցրեց անցած շաբաթ՝ երկու կողմերից զգալի կորուստներով։
News.am