2022-09-20 15:22
Լրատվական գործակալություններ
Պուտին․ Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն և ռազմավարական դաշնակիցն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ և նշել, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինն օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ և ռազմավարական դաշնակիցներ են։
«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն և ռազմավարական դաշնակիցն է։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։
«Միայն այս տարի ես և Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հանդիպել ենք երեք անգամ»,- ասել է ՌԴ նախագահը։
News.am