Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են լարվածությունը Հարավային Կովկասում
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են լարվածությունը Հարավային Կովկասում։
Ըստ Պետդեպարտամենտի՝ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը դյուրացնելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանն աջակցելու համար»:
Կողմերը նաև քննարկել են ուկրաինական պատերազմին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի համակարգման և միասնականության բարելավման ուղիները։ Պետքարտուղարը բարձր է գնահատել «Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ ուկրաինական հացահատիկի շարունակական փոխադրումը Սև ծովով ապահովելու հարցում և ընդգծել է ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը հարգելու ու Մոսկվային իր պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը»։
News.am