«ՏԱՇԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաղաքական և տնտեսական գործոնները չափազանց արագ են փոխվում։ Բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ ուժեղ և բարգավաճ Հայրենիքը աշխարհասփյուռ հայության հենարանն ու հպարտությունն է։

Ես հավատում եմ Հայաստանի հատուկ առաքելությանը։ Մեր փոքր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը, հոգևոր ու բարոյական արժեքները և անկախ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս ուժ եմ մաղթում և ուզում, որ միավորենք յուրաքանչյուրիս ջանքերը մեր երկրին օգնելու համար։ Մենք դեռ շատ խոչընդոտներ ունենք հաղթահարելու, բայց միայն միասնական լինելով կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր այժմ պաշտպանում են մեր սահմանները, պաշտպանում են Հայաստանի անկախությունը։ Դուք ամենից լավ գիտեք այս տոնի արժեքը, ձեր շնորհիվ ապահովվում է պետության անվտանգությունը և մարդկանց խաղաղ կյանքը։

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Անկախության օրվա առթիվ և հույս հայտնել, որ մոտ ապագայում էլ ավելի շատ մարդիկ ամբողջ աշխարհում կիմանան մեզ բնորոշ տաղանդների, աշխատասիրության, իմաստության և ստեղծագործ էներգիայի մասին։