Եվրամիությունում հայտարարել են, որ չեն կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում են Ուկրաինային

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում է Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը։

«Իհարկե, մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ։ Մենք աջակցում ենք իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի իրավունքին»,- ասել է Ստանոն։

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակի զորահավաքի հայտարարումն անվանել է այն բանի ազդանշան, որ Ռուսաստանն, իբր, շահագրգռված է «պատերազմի շարունակմամբ»։

«Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Պուտինը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Սա հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ նա շահագրգռված է միայն հետագա քայքայիչ պատերազմով»,- ասել է Ստանոն։

News.am