Սի Ծինփինը կոչ է արել կենտրոնանալ պատերազմներին նախապատրաստվելու վրա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել կենտրոնանալ պատերազմներին նախապատրաստվելու վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է բարեխղճորեն ամփոփել և կիրառել բարեփոխումների հաջող փորձը, տիրապետել նոր իրավիճակին և կենտրոնանալ պատերազմներին նախապատրաստվելու վրա, ինչպես նաև քաջություն ունենալ ուսումնասիրելու և նորարարությունների համար»,-ասել է նա։

News.am