2022-09-22 17:38
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:
Sputnik Արմենիա