2022-09-22 18:30
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում ՌԴ դեսպան․ Հայաստանի հետ մեր հարաբերությունները եղել են, կան և մնում են դաշնակցային
Հայաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և մնում են դաշնակցային։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր գործընկերների հետ տարվում է աշխատանք այն հարցերի կարգավորման ուղղությամբ, որոնք կարևոր են ՌԴ-ի համար», - նշել է դեսպանը:
Նշվում է, որ դիվանագետը կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ընթացիկ գործունեությանը վերաբերող, ինչպես նաև ապագայի ծրագրեր` կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև այլ արդիական թեմաների, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական գործընթացների:
Sputnik Արմենիա