2022-09-23 09:01
Լրատվական գործակալություններ
Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը, կարճ զրուցել Բայդենի հետ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։
Արտգործնախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։