Մայր աթոռում տեղի է ունեցել կաթողիկոսի ու ՀՀ և ԼՂՀ նախագահների հանդիպումը

Մայր Աթոռում տեղի է ունեցել ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը, տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է կաթողիկոսի հրավերով։

«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Որոշում է կայացվել շարունակել հանդիպումները։

Sputnik Արմենիա