G20-ի առևտրի նախարարների հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման
G20-ի առևտրի նախարարների հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողներին ասել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան չեն աջակցել Ինդոնեզիայի նախագահության առաջարկած պարբերություններից մեկի ձևակերպմանը և առաջարկել են իրենցը, որը դատապարտում է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։
«Սակայն մյուս երկրները չհամաձայնվեցին դրանց ձևակերպման հետ, ինչի արդյունքում կոնսենսուս ձեռք չբերվեց»,-ասել է նա։
Այնուամենայնիվ, նրա խոսքվ, հանդիպմանը ներկա բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Ինդոնեզիային՝ որպես G20-ի այս տարվա նախագահող, դժվար պահին նախագահության դժվարին առաջադրանքը կատարելու համար:
News.am